Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը այցելել է Թբիլիսիի հայկական եկեղեցի

20 Հուլիսի 2026, 11:46

Սպորտ

Թբիլիսիում ուսումնամարզական հավաքն ավարտելուց հետո Հայաստանի Մ18 հավաքականը գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի և մարզչական շտաբի ուղեկցությամբ այցելել է տեղի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Արդեն այս գիշեր ընտրանին կմեկնի Ալբանիայի Շկոդեր քաղաք, որտեղ հուլիսի 21-26-ը կմասնակցի մինչև 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։