Հայաստանի ներկայացուցիչը արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի Մ20 ԵԱ-ում

29 Հուլիսի 2023, 09:15

Սպորտ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական մեդալն է նվաճել:

Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Տիգրան Կարապետյանը երկամարտի 275 կգ արդյունքով (123+152) դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր արծաթե մեդալներին:

Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշայինների պայքարում: Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը երկամարտի 254 կգ (110+144) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Եղոյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել:

Հիմա եթերում