Դուք հովանավորում եք այս իշանությունների հանցագործությունները. Բորիս Մուրազին՝ եվրոպական դիտորդներին

21 Մայիսի 2026, 15:13

Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքն ասել է, որ խաղաղության համար անհրաժեշտ են երաշխավորներ։ Բայց 2026թ-ի Նիկոլ Փաշինյանն ասում է, մեզ երաշխավորներ պետք չեն, իսկ եթե պետք է, Ադրբեջանը կլինի այդ երաշխավորը։ Այս մասին Ապարան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Բորիս Մուրազին։

«Այս մարդիկ ատում են հայ ժողովրդին, ՀՀ-ի քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանը երիտասարդ հայ տղային ասում է, ինչի չես մեռել։ Սուրեն Պապիկյանը Տաշիրի ժողովրդին ասում է՝ մենք ձեր վրայով կանցնենք։ Այս մարդկանց ատելության թիրախը հայերն են։ Թուրքերը ասել են, մեկ հայ պիտի թողնենք, այն էլ թանգարանում, բայց Փաշինյանը զարմացած է, թե ինչու պետք է հայ ողջ մնա։ Բայց մենք այդ ծաղրածու սրիկային ասում ենք, որ ողջ ենք մնալու, այս տարածաշրջանում ենք ապրելու և զարգացնելու ենք Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է Մուրազին։

Դիմելով քարոզարշավին ներկա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդներին՝ Մուրազին նշել է, որ նրանք և Եվրոպական այլ կառույցներ հովանավորում են գործող իշանությունների հանցագործությունները։

«Դուք ձեր հովանու ներքո թույլ եք տալիս, որ այս ծաղրածուների իշխանությունը խոսի քաղաքական առաջնորդներին սպանելու, թիրախավորելու մասին։ Դուք և եվրոպական այլ կառույցներ հովանավորում եք այս իշանությունների հանցագործությունները»,- ընդգծել է դաշինքի անդամը։

Բորիս Մուրազիի խոսքով՝ Հայաստանն անտեր, անգլուխ է, դրա համար է Ադրբեջանն առաջարկում Սահմանադրությունը փոխել։

«Ուզում եմ՝ հունիսի 7-ի ընտրությամբ նախագահ Քոչարյանին նստեցնենք մեքենան ու ճանապարհենք կառավարական թիվ մեկ շենք»,- ընդգծել է Մուրազին։