Հայաստանում ձևավորվում է հակաեվրասիական և հակառուսական մոդել․ Արթուր Աթաև
22 Հունիսի 2026, 16:17
Քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է Հայաստանի՝ դեպի Եվրոպական միություն ընթացող արտաքին քաղաքական կողմնորոշմանը և գնահատել եվրոպական շուկաներ դուրս գալու տնտեսական հեռանկարները՝ որպես օրինակ ներկայացնելով նախկին ԽՍՀՄ երկրների փորձը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում ձևավորվում և խրախուսվում է հակադրություն եվրասիական և ռուսական նախագծերի նկատմամբ։
«Գիտեք, եթե դիտարկենք հարևան պետությունների փորձը, ապա, օրինակ, Վրաստանն ի սկզբանե կողմնորոշվել էր դեպի Եվրոպա և փորձել էր առավել սերտ ինտեգրվել եվրոպական կառույցներին։ Սակայն, երբ եվրոպական չափանիշներին համապատասխանելու այդ փորձերը փաստացի հանգեցրին տնտեսական դժվարությունների, և, օրինակ, վրացական սխտորն ու վրացական գինին չկարողացան իրենց տեղը գտնել եվրոպական շուկայում, տեղի ունեցավ հակառակ շրջադարձ։
Այսօր, օրինակ, Վրաստանի տնտեսությունը, ինչպես ասում են, վերադառնում է իր ավանդական ուղուն և կրկին շատ ակտիվ համագործակցություն է ծավալում Ռուսաստանի հետ։
Լարվածության սրումը, հակառուսական տրամադրությունների ուժեղացումը, Պետրոս Առաջինի, Եկատերինա Երկրորդի և Ռուսաստանի ներկայիս նախագահի դեմ ուղղված նոր կեղծ պատմական առասպելների ստեղծումը հայ հասարակությունում և հայ մտավորականության զգալի հատվածում ցույց է տալիս, որ ձևավորվում է մեկ այլ մոդել՝ հակաեվրասիական և հակառուսական», — նշել է Աթաևը։