Հայաստանում ԵՄ առաքելությունը զբաղվում է լրտեսական գործունեությամբ․ Զախարովա

11 Հունիսի 2025, 15:48

Քաղաքականություն

Մոսկվան տեղյակ է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ Բաքվի մտահոգությունների մասին, հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայտնի է, թե ինչով են զբաղվում այսպես կոչված առաքելության աշխատակիցները։ Նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Երևանի առաջ նրանք, իհարկե, հաշվետու չեն, ինչը չի նպաստում տարածաշրջանում կայունությանը»,-ասել է Զախարովան: