Հայաստանում գնաճը մայիսին կազմել է 4,3%. ԵԱԶԲ

09 Հունիսի 2025, 19:52

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում տարեկան գնաճն՝ ըստ Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոակնարկի, մայիսին կազմել է 4,3%՝ ապրիլի 3,2%-ի դիմաց:

«Արագացումը պայմանավորված է սննդամթերքի (մայիսին տարեկան կտրվածքով +7,4%`ապրիլի 5,2%-ի դիմաց), ծառայությունների (մայիսին տարեկան կտրվածքով +3,1%՝ ապրիլի 2,7%-ի դիմաց) գների աճով, ինչպես նաև ոչ պարենային հատվածում գնանկման նվազմամբ (մայիսին տարեկան կտրվածքով -0,1%՝ ապրիլի -0,5%-ի դիմաց)»,-ասվում է ԵԱԶԲ մակրոակնարկում: