Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-ապրիլին աճել է 4,4%-ով

05 Հունիսի 2025, 14:45

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվար-ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 4,4%-ով։ Աճն ապահովել են ծառայությունների (+9,9% տարեկան), առևտրի (+5,2%) և շինարարության (+15,0%) ոլորտները, հաղորդում է Եվրասիական զարգացման բանկի տելեգրամյան ալիքը։

Միևնույն ժամանակ, 2025 թ․ հունվար-ապրիլին արդյունաբերության ոլորտում պահպանվել է անկումը (-16,1% տարեկան), ինչը պայմանավորված է անցյալ տարվա սկզբին թանկարժեք մետաղների արտաքին առևտրի և դրանց վերամշակման աճի դրական ազդեցության սպառմամբ։ Նույն պատճառով հունվար-ապրիլին շարունակվել է արտահանման և ներմուծման բացասական դինամիկան (համապատասխանաբար -60.4% և -46.5% տարեկան): Չնայած դրան՝ տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցությունը փոխհատուցվել է ծառայությունների ոլորտում աճով։

Տնտեսական ակտիվության ցուցանիշները կարագացնեն աճը տարվա երկրորդ կիսամյակում՝ արդյունաբերության դրական դինամիկայի վերականգնմանը զուգահեռ։

Հիմա եթերում