Հայաստանը՝ WKF Աշխարհի գավաթի փոխչեմպիոն
30 Հունիսի 2026, 18:10
Ավարտվել է քիքբոքսինգի WKF Աշխարհի գավաթի առաջնությունը, որին մասնակցում էին 15 երկրների ուժեղագույն մարզիկներ։
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 15 մարզիկով՝ Ֆեդերացիայի նախագահ Արթուր Արշակյանի և գլխավոր մարզիչ Ռոբերտ Ալեքսանյանի ղեկավարությամբ։
Ոսկե մեդալակիրներ են դարձել Միքայել Գրիգորյանը, Տիգրան Խոջոյանը, Կարեն Հովհաննիսյանը, Գրիգոր Ժամկոչյանը։
Թվային հաշվարկով Հայաստանը 15 երկրների միջև զբաղեցրել է պատվավոր 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե գավաթին։