Հայազգի բլոգեր Դեն Բիլզերյանը կարող է դառնալ ԱՄՆ կոնգրեսական

19 Ապրիլի 2026, 15:35

Քաղաքականություն

Հայկական ծագում ունեցող սկանդալային բլոգեր Դեն Բիլզերյանը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցությանը։ Ինչպես հայտնում է Aziz.news․co-ն, նա հայտ է ներկայացրել Ֆլորիդայի 6-րդ ընտրատարածքում առաջադրվելու համար։ Ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին՝ միջանկյալ քվեարկության շրջանակում։

Բիլզերյանը կոշտ քննադատում է նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իսրայելին աջակցելու և Իրանի դեմ պատերազմելու համար։

Նշենք նաև, որ Բիլզերյանը պրոֆեսիոնալ պոկեր խաղացող և ձեռնարկատեր է։ Հոր կողմից ունի հայկական արմատներ և 2018 թվականին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Բլոգերական իր գործունեությունը նա սկսել է շքեղ կյանքից լուսանկարներ հրապարակելով։