Հայկական պարերին նվիրված ծրագիր՝ Անապայի Հայկաձոր գյուղում

21 Հունիսի 2025, 22:52

Մշակույթ

Անապայի շրջանի Հայկաձոր (ռուս.՝ Гай-Кодзор-Գայ-Կոձոր) գյուղի մշակույթի տանը «Աղբյուր» հայկական պարային խմբի ղեկավար, բալետմայստեր Գալինա Հովսեփյանը հանդես է եկել դասախոսությամբ։

Նա մասնակիցներին պատմել է հայկական պարային ավանդույթների ծագման ու զարգացման մասին, ծանոթացրել հայկական պարերի պատմությանն ու առանձնահատկություններին: Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է հայկական տարբեր պարեր, ինչպես նաև դրանց բնորոշ շարժումները:

Ծրագրի ավարտին մասնակիցները պարել են բոլորի կողմից սիրված «Քոչարի» պարը: