ԱՅՍ ՊԱՀԻՆ․ Հայոց ցեղասպանության հիշատակի օր. ճանաչում և արդարություն՝ 1915-ից մինչև Արցախ

23 Ապրիլի 2026, 15:20

Քաղաքականություն

Քիչ անց Alpha Media Centre-ում (Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա», 9-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս-քննարկում՝ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915 թվականից մինչև Արցախում էթնիկ զտումները» թեմայով։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արդարության վերականգնման, ցեղասպանությունների կանխարգելման, ինչպես նաև Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների հետևանքներին վերաբերող հարցեր։

Բանախոսներն են՝
• պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյան
• Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպո
• հասարակական գործիչ Պիեռ դը Գոլ
• ցեղասպանության հետազոտող, Worcester State University-ի ակադեմիական հարցերով պրոռեկտոր Հենրի Կ. Թերիո
• «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյան
• Հայաստանի մշակութային միության ղեկավար Արգենտինայում, «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի ղեկավար Ադրիան Լոմլոմջյան
• քաղաքագետ Բենիամին Մաթևոսյան

Հիմա եթերում