Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես՝ Մոսկվայում

Ապրիլի 23-ին Մոսկվայի Հայկական թանգարանում բացվել է «Հիշողության վերքեր. Հայոց ցեղասպանությունը բառերով և պատկերներով» խորագրով ցուցահանդեսը, որը պատրաստվել Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ։ Ցուցահանդեսը բացահայտում է 20-րդ դարի ամենասարսափելի էջերից մեկի պատմական համատեքստը։

Ցուցահանդեսի երկրորդ մասը՝ «Նախնիների երկիրը», Արմեն Մակիչյանի և Դիանա Կարապետյանի (լուսանկարիչ՝ Սերգեյ Հակոբյան) նախագիծն է։ Լուսանկարները արվել են Արևմտյան Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։