Հայրս բանտում հազար անգամ ավելի ազատ է, քան նրանք բոլորը միասին. Սամվել Կարապետյանի որդու ուղերձը

03 Հուլիսի 2025, 14:41

Քաղաքականություն

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք վերջին օրերին կանգնած են իր ընտանիքի կողքին։

«Բոլորին ուզում եմ շնորհակալություն ասել։ Դա, իրոք, մեզ ուժ է տալիս պայքարել ճշմարտության, մեր ընդհանուր ճշմարտության, մեր իրավունքների, մեր արժանապատվության համար։ Փոքրիկ խմբակը ուզում է տարածել իր վախը մեզ վրա, սահմանափակել մեր ազատությունը՝ դատական պրոցեսը դարձնելով ուղղակի աբսուրդ։ Բայց գիտեք, ազատությունը մտածելակերպ է։ Արդարության ճանապարհն առաջարկում եմ գտնենք միասին, կողք կողքի»,-ասել է նա՝ կոչ անելով վաղը մասնակցել խաղաղ երթին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում