Հենրիկ Նալբանդյանը՝ Հայաստանի 2022/2023 մրցաշրջանի լավագույն մրցավար

21 Հունիսի 2023, 21:45

Սպորտ

Հունիսի 14-ին կայացավ ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նիստը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հաշվի առնելով 2022/2023 մրցաշրջանի ընթացքում ՀՖՖ հովանու ներքո անցկացված բոլոր մրցաշարերում սպասարկված խաղերի քանակը, արդյունքները և մրցավարների միջին գնահատականները՝ մրցաշրջանի լավագույն մրցավար ճանաչվեց Հենրիկ Նալբանդյանը, իսկ մրցավարի լավագույն օգնական՝ Մեսրոպ Ղազարյանը: