Հենրիխ Մխիթարյանը մինչև 2027 թվականը կերկարաձգի «Ինտեր»-ի հետ պայմանագիրը
01 Հուլիսի 2026, 10:30
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտեր»-ի հետ մինչև 2027 թվականը։ Այս մասին հայտնել է իտալացի հայտնի ֆուտբոլային լրագրող և տրանսֆերային շուկայի հեղինակավոր փորձագետ Նիկոլո Սկիրան։
Նոր պայմանագրով հայ կիսապաշտպանը տարեկան կստանա 2 միլիոն եվրո աշխատավարձ՝ հավելավճարների (բոնուսների) հնարավորությամբ։