ՀՖՖ-ն պետք է հավուր պատշաճի ընդունի Մ20-ի աշխարհի առաջնությունը․ Վիուլեն Այվազյան

07 Մայիսի 2026, 22:00

Հայեր

2029 թվականին Հայաստանն ու Վրաստանը համատեղ հյուրընկալելու են ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, LA International FC-ի մարզիչ Վիուլեն Այվազյանի հետ։

Նրա խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և իշխանությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ մրցաշարը պատշաճ կերպով ընդունելու համար։ Ըստ նրա՝ կան խնդիրներ, որոնք պետք է այս ընթացքում լուծվեն, օրինակ՝ մարզադաշտերի հետ կապված խնդիրները։

«Եթե խոսենք այն մասին, որ այս ամենը արմատապես կփոխի հայկական ֆուտբոլը, անձամբ ես չեմ հավատում։ Հույս ունեմ, որ դա կլինի մեկնարկային կետ, որից հետո ֆուտբոլն ավելի կզարգանա»,- ընդգծել է մարզիչը։

Վիուլեն Այվազյանը նշել է, որ աշխարհի առաջնությունն անցկացվելու է Երևանում, Վանաձորում և Դիլիջանում, սակայն ներկա պահին 3 քաղաքում էլ ենթակառուցվածքների խնդիր կա։

«Ներկայում ստանդարտներին համապատասխանողը միայն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտն է։ Սակայն 3 տարի առջևում ունենք և հույս ունեմ, որ մյուս երկու քաղաքներում ևս կկառուցվեն մարզադաշտեր, որպեսզի չստեղծվի այնպիսի տպավորություն, որ հյուրընկալում է երկու երկիր, բայց խաղերը հիմնականում անցկացվում են Վրաստանում»,- եզրափակել է նախկին հարձակվողը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում