Հունական ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին

12 Մայիսի 2026, 17:48

Մշակույթ

Հունական «Aegean Airlines» ավիաընկերության «Blue» բորտային ամսագիրը Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել։

Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես խոր մշակութային ժառանգություն ունեցող երկիր, իսկ Երևանը՝ որպես քաղաք, որտեղ պատմական շերտերը ներդաշնակորեն համադրվում են ժամանակակից կյանքի հետ։

Բացի այդ, հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի Ազգային Պատկերասրահին և Գաֆեսճեան արվեստի կենտրոնին, նորարարական նախագծերին՝ «Թումո»-ին և «Արտույտ»-ին, ռեստորաններին՝ «Tavern Yerevan»-ին և «Մայրիկ»-ին, ինչպես նաև բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններին, գինեգործարաններին և ակումբներին։