Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված միջոցառումներ՝ Մոսկվայում

04 Ապրիլի 2024, 19:05

Մշակույթ

Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնում կանցկացվեն հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին նվիրված միջոցառումներ։ Այս մասին հայտնում է ՌՀՄ տելեգրամյան ալիքը։

Առաջին միջոցառումը տեղի կունենա ապրիլի 5-ին: Երեկոն կվարի թումանյանագետ Ռուսլան Միսկարյանը: