Հրապարակվել է Արսեն Զախարյանի ընդլայնված վիճակագրությունը իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ում

29 Փետրվարի 2024, 16:20

Սպորտ

Opta Sports վիճակագրական օպերատորը հրապարակել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի կազմում 20-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանի սպասվող գոլերի վիճակագրությունը:

Անցկացրած 29 հանդիպումներում կիսապաշտպանը 34 հարված է կատարել դարպասին, որից 17-ը՝ տուգանային հրապարակից դուրս։ Զախարյանի բոլոր հարվածների ընդհանուր xG ցուցանիշը կազմել է 1,7։ Ընդ որում, Արսենը թիմակիցներին 24 փոխանցում է կատարել՝ 2,4 xA ընդհանուր ակնկալվող գոլային փոխանցումով:

Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամո»-ից 2023 թվականի օգոստոսին։ Տրանսֆերային փոխհատուցման գումարը կազմել է 13 միլիոն եվրո: Սան Սեբաստիան ակումբի կազմում Արսենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։