Հրայր Հովհաննիսյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի չեմպիոն
29 Հունիսի 2026, 13:13
Նովոսիբիրսկի մարզը ներկայացնող Հրայր Հովհաննիսյանը դարձել է մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի առաջնության հաղթող։
Հունիսի 26-28-ը Օմսկում անցկացված առաջնությունում Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել մինչև 67 կգ քաշային կարգում։ Եզրափակչում նա առավելության է հասել Մոսկվան ներկայացնող Ռուսլան Օրտանովի նկատմամբ։
Հրայր Հովհաննիսյանից բացի, մինչև 23 տարեկանների Ռուսաստանի առաջնությունում մրցանակակիր են դարձել նաև մի շարք հայազգի ըմբիշներ։