Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել է 5 մեքենա
26 Նոյեմբերի 2026, 16:00
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում ճանապարհին գոյացած ջրի հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ են բախվել
Տեղում պարզվել է, որ մերկասառույցի պատճառով բախվել են 2 «Hyundai Elantra»-ն, «Saturn Vue XE»-ն, «Dongfeng» բեռնատարը և «Nissan Latino»-ն, վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել Հրազդան գետի ափին։
Ավտոմեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային։