Ի՞նչ նկատի ուներ նախագահ Քոչարյանը, երբ ասում էր՝ ՀՀ-ն չպետք է սահմանափակվի իր 29.800 կմ²-ով

11 Մայիսի 2026, 20:40

Քաղաքականություն

«Ամիսներ առաջ ասուլիսում մի միտք ասացիք, որը մինչև հիմա իշխանությունն ու իշխանական քարոզչամեքենան շահարկում է։ Այն է՝ «Հայաստանը չպետք է սահմանափակվի իր 29․800 քառակուսի կիլոմետրով»։ Ի վերջո, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի իր 29,800 քառակուսի կիլոմետրով»,-Իջևանում քարոզարշավի ժամանակ լրագրողը նման հարցով դիմել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին։

Երկրորդ նախագահն ընդգծել է, որ խոսքը չի գնում հարևանների հողերի վրա աչք դնելու մասին։

«Խոսքը մեր ներուժի մասին է։ Հայաստանում ապրում է 3 միլիոն հայ, իսկ արտերկրում՝ կրկնակի ավելի հայեր։ Դրանց կողքին են եկեղեցին, ընդհանրապես մեր լոբիստական հնարավորությունները։ Եթե չեմ սխալվում, այն ժամանակ նաև առաջարկել էի բանաձև՝ «փոքր երկիր, մեծ խաղացող», և բերել տարբեր պետությունների օրինակներ։ Սա էր ընդամենը»,- պատասխանել է Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։