Ինչ հիմարություն ասես, այս մարդը դուրս է տալիս՝ խոստումներից խուսափելու համար․ Ռոբերտ Քոչարյան

26 Մայիսի 2026, 20:10

Քաղաքականություն

Այն քաղաքական ուժը, որը 2021 թվականին ստացել է ժողովրդի քվեն, ընդհանրապես չի խոսում խոստումներից։ Այս մասին Կապանում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Ընտրություններն ունեն հետևյալ իմաստը. քաղաքական ուժը տալիս է խոստումներ և առաջարկում ծրագիր։ Ընտրվելուց հետո՝ ստանձնելով իշխանությունը, հաշվետու է ժողովրդի առջև այդ ծրագրի իրականացման համար։ 5 տարի ժամկետով կնքվում է պայմանագիր ժողովրդի և այդ քաղաքական թիմի միջև։ Հիմա եկել է հաշվետու լինելու ժամանակը։ Սակայն այն քաղաքական ուժը, որը 2021 թվականին ստացել է ժողովրդի քվեն, ընդհանրապես չի խոսում խոստումներից»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը;

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ սա եզակի դեպք է, երբ քաղաքական ուժը մասնակցում է ընտրությունների քարոզարշավին՝ չշոշափելով այն, ինչ խոստացել էր մանդատ ստանալու համար։

«Ինչ հիմարություն ասես, այս մարդը դուրս է տալիս, և այդ ամենն անում է իր խոստումներից խուսափելու համար»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Հիմա եթերում