Իրադարձությունները կարող են դուրս գալ Իրանի սահմանից. ամենախոցելին Սյունիքն է. Գեղամյան
13 Հունիսի 2025, 20:00
Պատասխան միանշանակ լինելու է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանն՝ անդրադառնալով իրանա-իսրայելական լարվածությանը:
«Կան մի քանի հավանական սցենարներ: Կարելի է հավանական սցենարների երկու խումբ առանձնացնել: Մեկն այն է, որ պատասխանը կլինի անմիջապես կտրուկ և մեծածավալ, մյուսը՝ իրանական ոճով` դանդաղ և ավելի ուշ, ինչը հնարավորություն կտա խոցել, բայց չի հանգեցնի անմիջական լիարժեք մեծ պատերազմի»,- ասել է Վարուժան Գեղամյանը:
Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ մի կողմից, ունենք ռազմական գործողություններ, մյուս կողմից էլ՝ բանակցային գործընթաց:
«Պատահական չէ, որ ԱՄՆ-y հարվածներից անմիջապես հետո հայտարարեց` իրենք բաց են, շարունակում են ապավինել բանակցային գործընթացին: Պարզ է, որ բանակցային սեղանի շուրջ դիրքերն այլ են լինելու»,- նշել է թուրքագետը:
Գեղամյանը կարծում է, որ իրադարձությունները կարող են դուրս գալ Իրանի սահմանից.
«Ամենախոցելին Սյունիքն է։ Եթե նայենք քարտեզին, կհասկանանք, որ թուրքական զինված ուժերը ներկայություն ունեն Հայաստանի և Իրանի սահմանների երկայնքով: Հաշվի առնելով, որ Թուրքիան և Ադրբեջանն անթաքույց հավակնություններ ունեն Սյունիքի նկատմամբ և այնպիսի քաղաքականություն են վարում, որը միտված է ուժի գործադրմամբ Սյունիքը նվաճելուն, որն, իր հերթին, կարևոր է Իրանի համար, ապա կունենանք մի իրավիճակ, որ Իրանի շուրջ իրավիճակի լարվածության պատճառով Թուրքիան և Ադրբեջանը կկարողանան իրականացնել Սյունիքի նկատմամբ իրենց հավակնությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում: