Իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվում օկուպացված Արցախում
18 Մայիսի 2025, 18:35

Արցախում մեկնարկել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի և Ադրբեջանի բանակի համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ «Արաս-2025» անվանումով եռօրյա զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ ցամաքային զորքերի հատուկ նշանակության ուժերը և ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները: