Իրանցի ըմբիշ Ամիր Ռեզա Մասումին հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում
08 Հունիսի 2025, 00:30

Իրանցի ազատ ոճային ըմբիշ Ամիր Ռեզա Մասումին (125 կգ) մտադիր է փոխել մարզական քաղաքացիությունը, և նրա առաջին ընտրությունը Հայաստանն է։ 20-ամյա իրանցի ըմբիշն արդեն բանակցություններ է վարում Հայաստանի հավաքական տեղափոխվելու շուրջ:
Ամիր Ռեզան Ասիայի գործող չեմպիոն է, ինչպես նաև աշխարհի Մ-20 (եռակի) և Մ-23 (կրկնակի) առաջնությունների չեմպիոն: