Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո այն այլևս գործունակ պետություն չի լինի. Յակով Կեդմի

03 Հոկտեմբերի 2024, 00:31

Քաղաքականություն

Իսրայելի նախկին պետական գործիչ, դիվանագետ և «Նատիվ» ծառայության ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ին մեկնաբանել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և նշել, որ եթե Իսրայելը օգնության կարիք ունենա իրանական հարձակումները հետ մղելու համար, Միացյալ Նահանգները դա լիովին կապահովի։

«Բոլոր այն խոսակցություններն ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությանը պաղեստինամետ ուժեղ աջակցության մասին, դա ավելի շատ ցանկալին իրականության տեղ ներկայացնելն է, և ուռճացնում են այն, ինչ չկա: Ընդ որում, ԱՄՆ ներկայիս նախագահը նույնպես Դեմոկրատական կուսակցությունից է։ Իսկ ի՞նչ ասաց, որ Իրանի դեմ պայքարում ԱՄՆ-ը 100%-ով պաշտպանում է Իսրայելի դիրքորոշումը։ Եթե Իսրայելն օգնության կարիք ունենա իրանական հարձակումները հետ մղելու հարցում, ապա ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի և քաղաքական, և ռազմական օգնություն»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների ողջ բնակչությունը, բացառությամբ որոշների, հանդես է գալիս Իրանի դեմ և կողմ է Իսրայելի հաղթանակին նրա նկատմամբ։

«Իրանի երեկվա հարձակումից հետո Իսրայելը պատերազմի մեջ է այդ երկրի հետ։ Եվ մենք այն կավարտենք շատ ավելի արագ, քան ընտրությունները Միացյալ Նահանգներում։ Իսկ Միացյալ Նահանգների ցանկացած թեկնածուի համար Իսրայելի բացարձակ հաղթանակն Իրանի նկատմամբ և նրա վերադարձը նորմալ պայմաններ նրա հաղթանակի լավագույն գրավականն է։

Միացյալ Նահանգները և ԱՄՆ ողջ բնակչությունը, բացառությամբ որոշ տականքների, դեմ են Իրանին և Իրանի նկատմամբ Իսրայելի հաղթանակին։ Իսկ թե որքանով մենք Իրանին կվերադարձնենք անցյալ, ես չգիտեմ։ Դա կարող է լինել հազար տարի, կարող է լինել երկու կամ երեք հազար տարի, կարող է լինել հինգ հարյուր տարի: Բայց Իրանը, մեր հարձակումից հետո այլևս գործունակ պետություն չի լինի ոչ ռազմական, ոչ տնտեսական, ոչ արդյունաբերական տեսանկյունից»,- եզրափակել է Կեդմին։

Հիմա եթերում