Իրենց գրպաններն են լցնում, մինչդեռ պետք է զենք գնեն․ ապարանցի

30 Ապրիլի 2026, 20:05

Կարծիք

Ապարանում անցկացված հարցման ժամանակ բնակիչները քննադատել են գործող իշխանության քաղաքականությունը։ Մասնավորապես, անդրադառնալով պարգևավճարներին, քաղաքացիներից մեկը նշել է, որ պաշտոնյաներին խոշոր պարգևավճարներ են ստանում մինչդեռ դրանք կարող էին ուղղվել հասարակության կարիքներին։

«Այդ պարգևավճարներն ինչի՞ բաժանեցին իրենց մեջ, թող հատկացնեին ժողովրդին։ Իրենց գրպաններն են լցնում, իրենց տներ են կառուցում, մինչդեռ զենքի կարիք կա՝ թշնամու դեմ պայքարի համար»,- ասել է Ապարանի բնակիչը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե արտաքին պարտքն ավելացել է զենք գնելու հաշվին, ապարանցիները նշել են, որ չեն հավատում իշխանության խոսքերին։

«Ո՞վ է տեսել այդ զենքերը։ Ես ինքս չեմ հավատում»,- ընդգծել է մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։