Իշխանության պետք է գա մարդ, ով իրական որակական փոփոխություն կբերի․ Նարեկ Կարապետյան

24 Մայիսի 2026, 19:35

Քաղաքականություն

«Ավանցինե՛ր ջան, մենք տեսանք այն աջակցությունն ու ոգևորությունը, որ դուք տածում եք փոփոխության հանդեպ։ Մեծ պատիվ է, որ պատմությունը մեզ է հանձնարարել այդ փոփոխությունը բերել։ Մենք մեծ գործ ունենք անելու միասին։ Այդ գործը՝ այս մարդկանց փոխելն է։ Իրենք, երբ եկան իշխանության, համեստ ու ամաչկոտ էին։ Բայց այդ ամաչկոտները վերջում դարձել են շատ անամոթ տղաներ»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նկատի ունենալով գործող իշխանությանը։

Նրա խոսքով՝ իշխանության պետք է գա մարդ, ով իրական որակական փոփոխություն կբերի։

«Մեր հիմնական ցանկությունն այն է, որ մեր երկրում լինեն իրապես համեստ, աշխատասեր, իրապես հայ նկարագրով մարդիկ։ Մեզ պետք չեն լկտիություն, խառնակչություն կամ փոխադարձ վիրավորանքներ. մեզ անհրաժեշտ է համերաշխ ապրել միմյանց հետ»,- ընդգծել է Կարապետյանը։