Իշխանությունների քայլերը հանգեցրել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների թուլացման․ Գևորգ Բագրատունի
01 Մայիսի 2026, 22:10
Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը միտված է Սփյուռքի հետ կապերի թուլացմանը: Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ազգային միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին։
Նրա խոսքով՝ այդ գործընթացի առաջին քայլերից մեկը եղել է Սփյուռքի նախարարության վերացումը, ինչից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները զգալիորեն թուլացել են:
«Մենք ունենք մեծ Սփյուռքը , որըչի կարող արդյունավետ կառավարվել մեկ անձի միջոցով։ Այս քայլով, ըստ էության, կտրեցին Հայաստանի և Սփյուռքի միջև համակարգված կապը»,- նշել է Բագրատունին։
Նրա խոսքով՝ Սփյուռքը, չնայած իր ներուժին, ունի Հայաստանի կարիքը՝ որպես համախմբման առանցք։ Հակառակ դեպքում, ըստ նրա, Սփյուռքում ձևավորվում են միայն տեղային, սահմանափակ նախաձեռնություններ, որոնք թուլացնում են ընդհանուր ներուժը։
«Սա վտանգավոր մոտեցում է»,- ասել է նա։
Մասիս Բագրատունին անդրադարձել է իշխանությունների՝ Արարատ լեռան սիմվոլիկայից հրաժարվելուն։
«Արարատը Սփյուռքի համար պարզապես լեռ չէ․ այն հայրենիքի, ինքնության, վերադարձի և ապագայի հույսի խորհրդանիշ է։ Երբ այդ խորհրդանիշը գիտակցված կերպով դուրս է մղվում տարբեր հարթակներից, դա կարող է ազդել նաև Սփյուռքի և Հայաստանի միջև հոգևոր կապի վրա»,- նշել է Բագրատունին։