Իշխանությունը կռիվ է տանում Հայաստանի դեմ՝ ի շահ Արևմտյան Ադրբեջանի. Աբովյան

Իշխանությունները փորձում են «ժողովրդի ձեռքից խլել քվեն»՝ թույլ չտալով, որ «Բարգավաճ Հայաստանը» հաղթահարի անցողիկ շեմը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:

«Եթե Բարգավաճ Հայաստանը անցնում է, ապա իշխանությունը զրկվում է սահմանադրական մեծամասնությունից։ Հետևաբար չի կարող փոփոխել Սահմանադրությունը, չի կարող իր դրածոներին նշանակել առանցքային կետերում, չի կարող վավերացնել բազմաթիվ հակահայկական փաստաթղթեր», — ասել է նա։

Աբովյանի գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունը «կռիվ է տանում Հայաստանի Հանրապետության դեմ՝ ի շահ Արևմտյան Ադրբեջանի»։

Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցող գործընթացները կարելի է դիտարկել որպես «Արևմտյան Ադրբեջանի և Հայաստանի միջև կռիվ»։