Ժամկետային ծառայությունը դարձնելու ենք 1 տարի․ Սամվել Կարապետյան

23 Մայիսի 2026, 14:11

Քաղաքականություն

Հունիսի 8-ից հետո ունենալու ենք նոր Հայաստան, ապահով երկիր, և զարգացնելու ենք մեր բանակը։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Զարգացնելով բանակը, վերազինելով այն նոր տեխնիկաներով՝ հասնելու ենք նրան, որ մեր ժամկետային ծառայությունը դարձնենք մեկ տարի։ Եվ ընդամենը մեկ տարվա ընթացքում մենք հասնելու ենք դրան, և մեր ժողովուրդը կտեսնի դա»,- նշել է կուսակցության առաջնորդը։

Խոսելով աղքատության մակարդակի մասին՝ Կարապետյանն ընդգծել է, որ, ըստ վիճակագրական տվյալների՝ Շիրակի մարզում 43% աղքատություն կա։

«Այդ մարդը նույնիսկ իր մարզի աղքատության մակարդակն է երկու անգամ ավելացրել։ 20%-ը հասցրել է 39%-ի։ Գոնե ուղեղ ունենար և իր մարզի համար ինչ-որ բաներ մտածեր»,- ասել է կուսակցության ղեկավարը՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։