Կալուգայի հայ համայնքն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին

23 Հունիսի 2025, 23:05

Քաղաքականություն

Կալուգայի հայ համայնքի երիտասարդները տեսանյութեր են ձայնագրել, որոնցում իրենց աջակցությունն են հայտնում գործարար Սամվել Կարապետյանին և Հայ Առաքելական եկեղեցուն։

«Մենք հավատում ենք արդարությանը, հոգևոր արժեքների հարգմանը և անընդունելի ենք համարում ազգային ինքնությունն ու հավատքը պաշտպանողների վրա ճնշումը։ Հայկական Սփյուռքը միասնական է»,-ասում են երիտասարդները։