Մարկ Քարնին՝ Կանադայի նոր վարչապետ
10 Մարտի 2025, 10:51

Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Անգլիայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին։
Մարտի 9-ին կայացած քվեարկության արդյունքներով Քարնին հավաքել է ձայների ավելի քան 86%-ը՝ առաջ անցնելով ֆինանսների նախկին նախարար Քրիստիա Ֆրիլանդից, Ներկայացուցիչների պալատի նախկին ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Կարինա Գուլդից և գործարար Ֆրենկ Բեյլիսից։
Մարկ Քարնին Կանադայի վարչապետի պաշտոնում կփոխարինի Ջասթին Թրյուդոյին, որն իր հրաժարականի մասին հայտարարել էր դեռ հունվարին: