Կարծում եմ՝ Հայաստանը կարող է արվեստի կենտրոն դառնալ․ Կարինե Դուլյան

14 Մայիսի 2025, 22:45

Հայեր | Մշակույթ

Լոս Անջելեսում իմ ցուցահանդեսներին հիմնականում հայեր են գալիս, այն կարոտը, որը նրանք ունեն Հայաստանի նկատմամբ, իրենց հայացքների մեջ այդ ջերմությունը շատ է ուրախացնում ինձ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ճարտարապետ, նկարչուհի Կարինե Դուլյանը։

Նա միաժամանակ նշել է, որ նախորդ ցուցահանդեսին տարբեր ազգերից մարդկանց մեծ հոսք է եղել։

«Արվեստը նրա համար է, որ մարդուն բուժի, լավ էմոցիաներ պարգևի, և ես զգում եմ, որ արվեստը նորից մտնում է այն տարածք, որտեղ մարդը հաճույք կստանա, նյարդերը կհանգստացնի։ Կարծում եմ, որ հայերը կարող են մեծ դեր ունենալ արվեստի մեջ, և Հայաստանը կարող է արվեստի կենտրոն դառնալ։ Հիմա Հայաստանում արվեստի բնագավառը ծաղկում է․ փողոցներում, հանրային վայրերում նկարում են, միջոցառումներ են անցկացնում։ Հատկապես սոցցանցերի շնորհիվ, Երևանում ակտիվ վայբի շնորհիվ ոլորտն ակտիվացել է»,- հավելել է Կարինե Դուլյանը։