Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին կնշի Վարդավառը՝ Տիրոջ Պայծառակերպության տոնը

15 Հուլիսի 2023, 16:40

Մշակույթ

Հայ Առաքելական Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսկովկասյան թեմի Առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվել:

Հայ Առաքելական եկեղեցին հուլիսի 16-ին նշելու է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը համընկնում է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից հայտնի Վարդավառի տոնի հետ:

Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միության» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Պատարագի ավարտին տեղի կունենա ավանդական Ջրօրհնեքը, որը կուղեկցվի ժողովրդական պարերով և երգերով:

Տոնը սահմանվել է ի պատիվ Տիրոջ Պայծառակերպության, որը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։ Ըստ Աստվածաշնչի՝ Հիսուս Քրիստոսը երեք առաքյալների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրացել է Թաբոր լեռը, որտեղ նրանց են հայտնվել Մովսես և Եղիա մարգարեները։ Խոսելով նրանց հետ՝ Քրիստոսը փոխակերպվել է, եւ նրա հանդերձները ձյունից էլ ճերմակ են դարձել:

Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և նրա ու Վահագն Աստծո միջև սիրո հետ։ Վարդեր նվիրելով և վարդաջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր սերմանում հայոց երկրով մեկ, իսկ Վահագն Աստվածը, հավերժ պայքարելով չարի դեմ, պահպանում և պաշտպանում էր այդ սերը: