Հայոց լեզվի և հայագիտության օլիմպիադա՝ Գելենջիկում

24 Մայիսի 2025, 09:30

Կրթություն

Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում կայացել է Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային շրջանի հայոց լեզվի և հայագիտության «Ժառանգության կոդ» առաջին օլիմպիադան, որին մասնակցել են Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասի և Ռոստովի մարզի դպրոցականներ:

Միջոցառումը, որը կազմակերպել էր Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքը, ուղղված է Սփյուռքում ազգային կրթության մասսայականացմանը և Ռուսաստանի Հարավային դաշնային շրջանի տարածքում բնակվող դպրոցականների շրջանում հայոց լեզվի և հայագիտական առարկաների ուսուցման մոտիվացիայի բարձրացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Նշենք, որ Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքը նման միջոցառումների կազմակերպման մեծ փորձ ունի: Մայիսի 11-ին Կրասնոդարում կայացել էր Կրասնոդարի երկրամասի դպրոցականների հայոց լեզվի և հայագիտության 10-րդ հոբելյանական օլիմպիադան, որն առաջին անգամ անցկացվել է «Росмолодежи»-ի դաշնային դրամաշնորհի աջակցությամբ: