Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի կալանավորման շուրջ ստեղծված իրավիճակին. Դմիտրի Պեսկով
20 Հունիսի 2025, 14:11

Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանում գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ նրան ցուցաբերել անհրաժեշտ օգնություն՝ որպես ՌԴ քաղաքացի:
«Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է, մենք չենք միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին»,- ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը Երևանում բերման է ենթարկվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով։ Կարապետյանը հերքում է առաջադրված մեղադրանքը և պնդում է իր անմեղությունը։
Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան ափսոսում է Մինսկում ԵԱՏՄ հաջորդ նիստին անձամբ չմասնակցելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համար, և հիշեցրել, որ վարչապետը ներկա կլինի առցանց ռեժիմով։
«Հայաստանը ԵԱՏՄ կարևոր անդամ է»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։