ԿԸՀ-ն բավարարել է ընդդիմադիր դաշինքների երեք թեկնածուների նկատմամբ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունները

17 Հունիսի 2026, 22:33

Քաղաքականություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազի միջնորդությունները՝ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքի անդամ Ասատուր Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Աշոտ Եղիազարյանի նկատմամբ, ինչպես նաև նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Նախապես ԿԸՀ-ն նաև բավարարել էր դատախազության կողմից ներկայացված ևս երկու միջնորդություն՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։