Լարված իրավիճակ՝ Հերացի փողոցում, անհետ կորածների ծնողերը ճանապարհը փակեցին
19 Հունիսի 2025, 13:16

Հերացի փողոցում լարված իրավիճակ է․ անհետ կորածների ծնողները փակել են Հերացի փողոցը։
Զուգահեռ Բաղրամյան պողոտան ևս շարունակում է փակ մնալ։
Հիշեցնենք, որ պողոտան երեկվանից փակ է, անհետ կորածների հարազատները գիշերել են հենց այստեղ։ Նրանք պահանջում են չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հեռացնելու որոշումը, քանի որ, ըստ նրանց, իրենց որդիների հարցերով զբաղվում էր ԱԱԾ նախկին տնօրենը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն Աբազյանին պաշտոնանկ է արել հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումների շրջանակում։
Այժմ անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրենի ԺՊ Անդրանիկ Սիմոնյանի հետ։