Լոնդոնում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
27 Ապրիլի 2025, 15:36
Ապրիլի 26-ին Լոնդոնում տեղի է ունեցել ամենամյա երթ և հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Մոտ 200-300 մարդուց բաղկացած շարասյունn անցել է Marble Arch-ից (Մարմարե կամար) մինչև Դաունինգ Սթրիթի դիմաց գտնվող Whitehall-ի Cenotaph-ը։
Երթը կազմակերպել էր ACC UK-ը (the Armenian National Commity of UK)։ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է մասնակցել կազմակերպված միջոցառումներին՝ չնայած հրավերին։






