Մարատ Գրիգորյանը նոկաուտի է ենթարկել Կաիտո Օնոյին
30 Ապրիլի 2026, 16:40
Հայ քիքբռնցքամարտիկ Մարատ Գրիգորյանը տպավորիչ հաղթանակ է տարել Տոկիոյում կայացած ONE FC մրցաշարում՝ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով ճապոնացի Կաիտո Օնոյին։
Մրցավարն ընդհատել է մենամարտն՝ արձանագրելով հայ մարզիկի վստահ հաղթանակը։
Գրիգորյանի հաշվին կա 70 հաղթանակ և 14 պարտություն, ճապոնացի մարզիկի հաշվին՝ 61 հաղթանակ և 11 պարտություն։