Մարդիկ օգտվում էին խաղաղ ցույցերին մասնակցելու իրենց իրավունքից․ Ռուբեն Մխիթարյան
20 Ապրիլի 2026, 00:09
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանն իր խոսքում ընդգծել է․
«Մարդիկ օգտվում էին խաղաղ ցույցերին մասնակցելու իրենց իրավունքից, անհասկանալի պայմաններում այս ամեն ինչը ստեղծվեց»։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ` «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի նկատմամբ կալանքի։
Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանություն, իսկ Մասիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու և խուլիգանության համար։