Մենք ազգովի պետք է վռնդենք սրանց իշխանությունից, հետո միասին կառուցենք ուժեղ Հայաստան. Սամվել Կարապետյան
20 Մայիսի 2026, 20:35
Տարիներ շարունակ տեղի, թե անտեղի տարբեր քաղաքական ուժերի տարբեր անուններ են տվել՝ նախկիններ, թալանչիներ: Մարդիկ պայքարել են իշխանությունների դեմ, բայց ներկայիս իշխանությունը եկավ իր անշնորհք խոսույթներով և մարդկանց վարկաբեկելով՝ չմտածելով, որ մնալու է միայնակ և չի կարողանալու լուծել մեր երկրի խնդիրները: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները փոխարենը հենվեր թեկուզ նախկին, բայց փորձառու մարդկանց վրա, ամեն ինչ սկսել են զրոյական կետից, որի արդյունքում՝ մի հայրենիքը նվիրեցին, երկրորդին ևս նույն ճանապարհով են տանում:
«Մենք պետք է ազգովի կանգնեցնենք այս պրոցեսները, պետք է վռնդենք սրանց իշխանությունից, իսկ հետո միասին կառուցենք ուժեղ Հայաստան: Մենք պետք է մեր իրականությունից ջնջենք այս վերջին 8 տարիները, որոնք մեր ազգի համար խայտառակության տարիներ են եղել: Որքան շուտ դա մոռանանք, այնքան շուտ կունենանք պայծառ ապագա»,- նշել է Կարապետյանը: