Մենք մանդատ ենք ուզում երկիրը կառուցելու, անվտանգությունն ապահովելու համար․ Քոչարյան

27 Մայիսի 2026, 20:14

Քաղաքականություն

Նախընտրական արշավն իր էությամբ մի պրոցես է, երբ իշխանության հավակնող ուժերը դիմում են ժողովրդին և խնդրում մանդատ՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար։ Այս մասին Եղեգնաձորում նախընտրական քարոզարշավի ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Իսկ այսօր մեր «պացիենտն» ասաց հետևյալը․ «Մանդատ տվեք՝ ընդդիմադիրներին նստեցնելու, երկար ժամանակ բանտերում պահելու համար։ Արդեն նստել ենք, չենք փախել, պատրաստ ենք պայքարելու։

Ժողովո՛ւրդ ջան, մենք ասում ենք մանդատ տվեք՝ երկիրը կառուցելու, երկրի անվտանգությունն ու ժողովրդի բարեկեցությունն ապահովելու, մեր ինքնությունը պաշտպանելու և արժանապատվությունը վերականգնելու համար։ Մենք ասում ենք՝ այդ ամենի համար ենք մանդատ ուզում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև նշել է․ «2018 թվականին եղավ հեղափոխություն, իշխանափոխություն, թե իշխանության փոխանցում՝ այսպիսի մի համակցված պրոցես, որը մինչ այսօր տարբեր մարդիկ տարբեր կերպ են այդ ամենն ընկալում։ Սակայն հասկանալի է նաև, որ մեր ժողովուրդը հոգնած էր մի իրավիճակից, երբ կային արտոնյալներ և տեղական «ֆեոդալներ»։ Եվ տեղի ունեցավ հետևյալը՝ այդ ֆեոդալները դարձան ներկայիս իշխանության ֆեոդալները։ Եվ այդ ֆեոդալների պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է»։

Հիմա եթերում