«Մեր ձևով» արտահայտությունը տվյալ պահի խոսույթն էր․ Սամվել Կարապետյան

07 Մայիսի 2026, 14:07

Քաղաքականություն

«Մեր ձևով» արտահայտությունը տվյալ պահի խոսույթն էր։ Ես դրա փոխարեն կարող էի ասել Վաչոյի, Նիկոլի ձևով։ Այդ պահին ստացվեց «մեր ձևով»։ Ես այդ ժամանակ մտածում էի, որ երկրում ունենալով բարի համբավ՝ հնարավոր է Փաշինյանը նայի իմ հարցազրույցը և վերջ տա եկեղեցու հանդեպ հարձակումներից։ Բայց նա ոչ միայն չդադարեցրեց, այլև ինձ կալանավորեց, սկսեց հարձակումներ մեր ինքնությունների վրա, և ամբողջ աշխարհով խայտառակ անում մեր ազգին»,- այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ իշխանության գալու դեպքում Հայաստանը զարգանալու է մեծ արագությամբ։

«Մեր ժողովուրդը տասնյակ տարիներ գոռում է, որ փոփոխություն է ուզում։ Դա առաջին հերթին իշխանության փոփոխությունն է, ուզում են կառավարման նոր մոտեցումներ։ Մենք կառավարելու ենք մեր ձևով, մեծ արագությամբ երկիրը տանելու ենք զարգացման, և բերելու ենք փոփոխություններ ամեն ինչի մեջ»,- ընդգծել է վարչապետի թեկնածուն։