Մեր իմաստուն ժողովուրդն ու մեր պատմությունն ամեն ինչ ու բոլորին իրենց տեղը կդնեն. Գենադի Ստեփանյան

18 Հունիսի 2025, 15:53

Քաղաքականություն

«ՍՏԻՆԿՈՄ» ընկերությունների խմբի նախագահ Գենադի Ստեփանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի։

«Հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումն, անշուշտ, մեր նորագույն պատմության ամենատխուր էջերից է։ Միակ բանը, որ կարող էր ակնկալել Կարապետյանը Հայաստանի ցանկացած իշխանությունից, երախտագիտությունն է իր պատմական հայրենիքին անձնուրաց նվիրումի համար։

Բայց, ցավոք, ներկայիս իշխանությունը որոշել է գործել բոլորովին հակառակ ուղղությամբ և իր վրա թողնել անջնջելի ամոթի բիծ։ Սամվել Կարապետյանն իմ ընկերն է, և ես և մեր բոլոր ընկերները կանենք հնարավոր ամեն ինչ՝ այս բացահայտ անարդարությունը հաղթահարելու համար։ Համոզված եմ, որ մեր իմաստուն ժողովուրդն ու մեր պատմությունն ամեն ինչ ու բոլորին իրենց տեղը կդնեն։ Սամվելին, անկասկած, վիճակված է լինել ամենաարժանիների շարքում»,-ասվում է հայտարարության մեջ: