Մեր ժողովուրդը ուզում է՝ ազգային նվաստացում չլինի, արժանապատիվ կյանք ունենա․ Ռոբերտ Քոչարյան
25 Ապրիլի 2026, 18:30
«Այս օրերին անընդհատ մտածում եմ, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը, ՀՀ քաղաքացին, որը գյուղում կամ քաղաքում է ապրում, ի՞նչ է ուզում այս կյանքից: Միգուցե ես սխալվում եմ, բայց իմ տպավորությունը այն է, թե ուզում է հանգիստ կյանք, ուզում է ունենալ աշխատանք, եթե հող է մշակում՝ բերքի իրացման հարց չունենա, ուզում է կյանքը լինի կայուն, կանխատեսելի, հասկանալի, պետությունը կանգնած լինի իր կողքին, այլ ոչ թե իր ուսերին նստած փայտը ձեռքին», — Մասիս քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նշել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ գործարարը ուզում է, որ հարկային դաշտը լինի հասկանալի, որ հարկերը չավելանան, քաղաքացին ուզում է, որ գույքահարկը այնպիսին չլինի, որ ինքը պարտք անի գույքահարկը տալու համար:
«Ուզում է՝ ազգային նվաստացում չլինի, արժանապատիվ կյանք ունենա։ Իմ տպավորությամբ՝ շատ պարզ նպատակներ ունի»,- ընդգծել է նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։