Մերձմոսկովյան Լապինոյում տեղադրվել և օծվել է Հայաստանից բերված խաչքարը

05 Մայիսի 2025, 18:25

Մշակույթ

Հայաստանից բերված խաչքարը տեղադրվել է մերձմոսկովյան Լապինոյում (Օդինցովսկի քաղաքային օկրուգ)՝ բժիշկ և բարերար Էմիլ Ասիրյանի ջանքերով:

Խաչքարն օծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչական դեպարտամենտի տնօրեն լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Արարողությանը մասնակցել են Ռուսաստանի հայերի միության և «Արմռոս» ՀԱՄՀ-ի մարզային և տեղական մասնաճյուղերի ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Միջոցառման շրջանակներում Էմիլ Ասիրյանը պարգևատրվել է ՌՀՄ հոբելյանական մեդալով՝ ի նշան նրա հասարակական վաստակի: Մրցանակը հանձնել է ՌՀՄ առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը: