Մեսրոպ Մանուկյանը վայր է դնում ավագանու մանդատը
20 Հուլիսի 2026, 22:39
«Հայաստան» դաշինքի անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Նա պատրաստվում է ստանալ Ազգային ժողովի պատգամավորական մանդատը։ Հիշեցնենք, որ պատգամավորության թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել մինչև հուլիսի 21-ը՝ ժամը 15:00-ն՝ մինչև ԿԸՀ նիստի մեկնարկը։